ՄԵՆՔ

JUST ARTMED

Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը հիմնադրվել է հստակ նպատակով՝ ստեղծել լիարժեք ապրելու հնարավորություն հոդային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Կենտրոնը ներդնում է նոր մշակույթ Հայաստանում՝ հասանելի դարձնելով էնդոպրոթեզավորումը բոլորի համար։ Այո գերժամանանակից էնդոպրոթեզները կարող են ունենալ մատչելի գին՝ շնորհիվ մեր ձեռք բերած պայմանավորվածությունների համաշխարհային առաջատար Just Medical ընկերության հետ։
Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը գործում է ArtMed բժշկական-վերականգնողական կենտրոնի կազմում։ Սա մեզ տալիս է հնարավորություն ոչ միայն մեկ տեղում կազմակերպել հոդային խնդիրներ ունեցող պացիենտների համալիր հետազոտություններն ու բուժումը, այլև ըստ անհրաժեշտության մեր բուժման մեջ ներգրավել այլ նեղ մասնագետների։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ
ԱՐԹՐՈՍԿՈՊԻԱ
ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ԲՈՒԺՈՒՄ
ՀԱԼՈՒՔՍ-ՎԱԼԳՈՒՍԻ ԲՈՒԺՈՒՄ

ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ

Էնդոպրոթեզավորումը թույլ է տալիս կարճ ժամկետներում վերականգնել ախտահարված հոդի շարժունակությունը, բացառել երկարատև անշարժացումը և անհամեմատ բարելավել պացիենտի կյանքի որակը։
Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը համագործակցում է միջազգային առաջատար ընկերությունների, որոնք առաջարկում են կոնքազդրային հոդի և ծնկան հոդի էնդոպրոթեզավորման համար անհրաժեշտ իմպլանտների և դետալների մեծ տեսականի։
Ավելին
ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ

ԱՐԹՐՈՍԿՈՊԻԱ

Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնում կատարվում են վերին ու ստորին վերջույթների բոլոր հոդերի` ծնկան հոդի, ուսահոդի, արմնկային հոդի, սրունք-թաթային հոդի, կոնքազդրային հոդի արթրոսկոպիկ վիրահատություններ։
Ավելին
ԱՐԹՐՈՍԿՈՊԻԱ

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ԲՈՒԺՈՒՄ

Հոդային խնդիրների բուժումը, վաղ փուլերում, Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնում սկսվում է պահպանողական եղանակներից։
Մենք ձգտում ենք առավելագույնս պահպանել մարդու բնական հոդը։
Ամբողջ աշխարհում պահպանողական բուժումը հիմնականում բաժանվում է 2 ուղղության՝
Դեղորայքային բուժում
Ներհոդային ներարկումներ
Ավելին
ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ԲՈՒԺՈՒՄ

ՀԱԼՈՒՔՍ-ՎԱԼԳՈՒՍԻ ԲՈՒԺՈՒՄ

Hallux Valgus-ի կամ ոտնաթաթի առաջին մատի արտաթեքվածության ժամանակ նկատվում է ոտնաթաթի առաջի մատի վալգուսաձև դեֆորմացիա, որն առաջացնում է արտահայտված ցավային համախտանիշ, կոշիկ կրելու դժվարություն, ոտնաթաթերի էսթետիկ տեսքի փոփոխություն։
Ավելին
ՀԱԼՈՒՔՍ-ՎԱԼԳՈՒՍԻ ԲՈՒԺՈՒՄ

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Result Image
Result Image
Result Image
Result Image
Result Image
Result Image
Ձեզ ենք ներկայացնում Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնի թիմի կողմից արդեն իսկ կատարած էնդոպրոթեզավորումների բազմաթիվ օրինակներ։
Այս բուժառուներն արդեն վաղուց լիարժեք ապաքինվել են և վարում են ակտիվ կենսակերպ։

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, որ դուք կարող եք շահառու դառնալ մեր կենտրոնի ԲԱՑԱՌԻԿ ծրագրի շրջանակներում կոնքազդրային հոդի և ծնկան հոդի էնդոպրոթեզավորման համար։
Սուբսիդավորվող ծրագրի շնորհիվ 100 պացիենտներ հնարավորություն կունենան վիրահատվել աննախադեպ մատչելի գնով։

ՏԵՍԱԿԱՆԻ