ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

TJust ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը հիմնադրվել է հստակ նպատակով՝ ստեղծել լիարժեք ապրելու հնարավորություն հոդային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Կենտրոնում իրականացվում են․
• Ներհոդային ներարկումներ
• Հոդային դեֆորմացիաների շտկում
• Կոնքազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորում,
• Վերին և ստորին վերջույթների արթրոսկոպիկ վիրահատություններ

ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ

Էնդոպրոթեզավորումը վիրահատություն է, որի ժամանակ ախտահարված, ոչ ֆունկցիոնալ հոդը հեռացվում է, և այդ հոդի փոխարեն տեղադրվում է արհեստական իմպլանտ, որն իր ֆունկցիոնալությամբ 95-98%-ով փոխարինում է մարդու բնական հոդին։ Էնդոպրոթեզավորումը թույլ է տալիս կարճ ժամկետներում վերականգնել ախտահարված հոդի շարժունակությունը, բացառել երկարատև անշարժացումը և անհամեմատ բարելավել պացիենտի կյանքի որակը։

Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը համագործակցում է միջազգային առաջատար ընկերությունների հետ, որոնք առաջարկում են կոնքազդրային հոդի և ծնկան հոդի էնդոպրոթեզավորման համար անհրաժեշտ իմպլանտների և դետալների մեծ տեսականի։
Էնդոպրոթեզների առկա մեծ տեսականին մեզ հնարավորություն է տալիս ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր դեպքի համար՝ կախված խնդրի բարդությունից, պացիենտի տարիքից, քաշից, ոսկրային հյուսվածքի կառուցվածքից։ Կարողանում ենք լիարժեք օգնություն ցուցաբերել թե առաջնային և թե ռևիզիոն վիրահատությունների անհրաժեշտության պարագայում։
Just Artmed կենտրոնում ներդրվել և ներդրվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս հասարակության տարբեր խմբերի համար իրականացնել էնդոպրոթեզավորումը աննախադեպ մատչելի գներով։ Մեր կենտրոնի սկզբունքն է՝ պացիենտները չպետք է ստիպված լինեն հրաժարվել էնդոպրոթեզավորումից ֆինանսական պատճառներով։
Ավելին, Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնում Ձեզ անվճար կտրամադրվի հիվանդասենյակը, կտրամադրվեն նաև վիրահատության և հետվիրահատական վերականգնման համար անհրաժեշտ պարագաներ։ Դուք ստանում եք բարձրակարգ ծառայություններ մեկ տեղում, վճարում եք մեկ անգամ՝ մատչելի գին և ունենում բազմաթիվ առավելություններ։
Մեր կենտրոնում կիրառվող պրոթեզները ունեն ISO, GMP, CE և FDA սերտիֆիկացիա և վիրահատությունից հետո էնդոպրոթեզի հետ որևէ անկանխատեսելի խնդրի դեպքում մենք ստանձնում
ենք լիարժեք պատասխանատավություն։
Մեր կենտրոնում կիրառվող էնդոպրոթեզները ունեն ևս մեկ շատ կարևոր առավելություն՝ ՄՌՏ թուլտվությամբ տիտանե էնդոպրոթեզներ են, ինչը նշանակում է, որ էնդոպրոթեզավորված բուժառուն կարող է անհրաժեշտության դեպքում անցնել ՄՌՏ հետազոտություն՝ չվախենալով մետաղական կոնստրուկցիայի առկայությունից։

Վերականգնե՛ք ձեր կյանքը մեզ հետ, այցելե՛ք Just Art Med էնդոպրոթեզավորման կենտրոն։Ձեր առողջությունը մեզ համար առաջնահերթություն է։ Քայլեք առանց ցավի։

Բուժառուն, ով պետք է ենթարկվի էնդոպրոթեզավորման, անցնում է նախավիրահատական հետազոտություններ։ Եթե չկան հակացուցումները, ապա վիրահատությունը կազմակերպվում է հենց հաջորդ օրը: Այն տևում է 1-1,5 ժամ։ Վիրահատության հաջորդ օրը բուժառուն սկսում է քայլել: Հիվանդանոցային օրերի քանակը կախված է տարիքից, հարակից առողջական խնդիրներից․ սովորաբար ամենաուշը 5-րդ օրը դուրս ենք գրում հիվանդանոցից։ 10-րդ օրը հեռացվում են կարերը, 40 օր բուժառուն անցնում է ռեաբիլիտացիոն շրջան, որի ընթացքում պետք է հետևի բժշկի կողմից տրված հատուկ գործողությունների ցանկին՝ (ինչ պետք է անել տանը, ինչ շարժումներ չի կարելի անել,ինչ դեղորայք պետք է օգտագործի, ինչպես պետք է քայլել)։ Վերականգնողական շրջանի ավարտից հետո պացիենտը որևէ սահմանափակում չունի, կարող է զբաղվել սպորտով, լողով։ Էնդոպրոթեզավորումը չունի տարիքային սահմանափակումներ։