ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

TJust ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը հիմնադրվել է հստակ նպատակով՝ ստեղծել լիարժեք ապրելու հնարավորություն հոդային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Կենտրոնում իրականացվում են․
• Ներհոդային ներարկումներ
• Հոդային դեֆորմացիաների շտկում
• Կոնքազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորում,
• Վերին և ստորին վերջույթների արթրոսկոպիկ վիրահատություններ

Հալուքս-վալգուսի բուժում

Hallux Valgus-ի կամ ոտնաթաթի առաջին մատի արտաթեքվածության ժամանակ նկատվում է ոտնաթաթի առաջի մատի վալգուսաձև դեֆորմացիա, որն առաջացնում է արտահայտված ցավային համախտանիշ, կոշիկ կրելու դժվարություն, ոտնաթաթերի էսթետիկ տեսքի փոփոխություն։
Այս խնդիրը հիմնականում առաջանում է երիտասարդ և միջին տարիքային խմբի կանանց մոտ։
Ու՞մ դիմել այս պարագայում և բուժման ի՞նչ մեթոդներ են առկա։
Նշենք, որ այս խնդրի լուծումը մեծամասամբ պահանջում է վիրահատական բուժում։
JustArtmed կենտրոնում հաջողությամբ իրականացվում է Hallux Valgus-ի վիրահատական բուժում՝ քիչ ինվազիվ եղանակով, որը թույլ է տալիս բուժառուին գտնվել հիվանդանոցում մեկ օր, նույնիսկ երկու կողմից կատարված վիրահատության պարագայում, իսկ վիրահատության հաջորդ օրվանից սկսել քայլել, հատուկ դրա համար նախատեսված կոշիկներով։
Մեր կլինիկայում ներկա պահին գործում է բացառիկ առաջարկ կապված Hallux Valgus-ի վիրահատական բուժման ուղղությամբ։