Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնը պաշտոնապես բաց է

Արթմեդ ԲՎԿ-ում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ իր տեսակի մեջ եզակի Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։

Միջոցառման ներկա էր և շնորհավորական խոսք հղեց ՀՀ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Կենտրոնը Արթմեդի և Just Medical միջազգային կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, և նպատակ ունի էնդոպրոթեզավորումը հասանելի դարձնել մեր հասարակության ավելի լայն շրջանակների համար։

Արթմեդ ԲՎԿ-ի տնօրեն Հայկ Աբգարյանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ նախկինում հասանելի պայմաններով որակյալ և բարձրակարգ պայմաններում բուժման հնարավորություն չունեցող բազմաթիվ մարդիկ այժմ հնարավորություն կունենան իրենց անհրաժեշտ բուժումը ստանալ Արթմեդում ստեղծված կենտրոնում։Էնդոպրոտեզավորման կենտրոնում աշխատող բժիշկներ ունեն մեծ փորձ այդ ոլորտում: Կենտրոն ղեկավարում է բ.գ.թ. Արտակ Գալստյանը, բժիշկներ Արսեն Գևորգյանը, Կարեն Շառյանը: Առկա է հոդային պաթոլոգիաների համալիր բուժման ողջ գործիքակազմը: Դա թույլ է տալիս ստանալ բուժման և ախտորոշման ողջ ծավալը մեկ տեղում ցանկացած հոդային խնդրի կապակցությամ: Կենտրոնի կարգախոսն է քայլեք առանց ցավի: