ՍՈՑՓԱԹԵԹ ԵՎ ՊԵՏՊԱՏՎԵՐ ԾՐԱԳՐԵՐ

ՍՈՑՓԱԹԵԹ ԵՎ ՊԵՏՊԱՏՎԵՐ ԾՐԱԳՐԵՐ
ՍՈՑՓԱԹԵԹ ԵՎ ՊԵՏՊԱՏՎԵՐ ԾՐԱԳՐԵՐ

Ներկայումս գործող առողջապահական ապահովագրության և պետպատվերի ծրագրերի շրջանակներում էնդոպրոթեզավորման հետ կապված գործում են հետևյալ կարգավորումները՝

1. կոնքազդրային և ծնկահոդի էնդոպրոթեզավորման վիրահատությունները ամբողջությամբ հատուցվում են ապահովագրության շրջանակներում,
2․էնդոպրոթեզի (իմպլանտի) արժեքը հատուցվում է միայն կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման դեպքում, մինչդեռ ծնկահոդի էնդոպրոթեզի արժեքը, ինչպես նախկինում, մնում է բուժառուի վճարման ենթակա։

Քանի որ հատուցման պայմաններն ու կարգավորումները կարող են փոփոխվել, խորհուրդ է տրվում նախապես ճշտել բոլոր մանրամասները բուժող մասնագետի հետ։

Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնում դուք կստանաք ամբողջական խորհրդատվություն սոցփաթեթի, պետպատվերի և բուժման բոլոր փուլերի վերաբերյալ՝ ապահովելով հստակ տեղեկատվություն և անհատական մոտեցում։