ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

JUSTARTMED ՔԼԻՆԻՔ

Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը հիմնադրվել է հստակ նպատակով՝ ստեղծել լիարժեք ապրելու հնարավորություն հոդային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Կենտրոնը ներդնում է նոր մշակույթ Հայաստանում՝ հասանելի դարձնելով էնդոպրոթեզավորումը բոլորի համար։ Այո գերժամանանակից էնդոպրոթեզները կարող են ունենալ մատչելի գին՝ շնորհիվ մեր ձեռք բերած պայմանավորվածությունների համաշխարհային առաջատար Just Medical ընկերության հետ։
Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը գործում է ArtMed բժշկական-վերականգնողական կենտրոնի կազմում։ Սա մեզ տալիս է հնարավորություն ոչ միայն մեկ տեղում կազմակերպել հոդային խնդիրներ ունեցող պացիենտների համալիր հետազոտություններն ու բուժումը, այլև ըստ անհրաժեշտության մեր բուժման մեջ ներգրավել այլ նեղ մասնագետների։

Ծառայություններ

ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ
Արթրոսկոպիա
ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ԲՈՒԺՈՒՄ
Հալուքս-վալգուսի բուժում

ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ

Էնդոպրոթեզավորումը թույլ է տալիս կարճ ժամկետներում վերականգնել ախտահարված հոդի շարժունակությունը, բացառել երկարատև անշարժացումը և անհամեմատ բարելավել պացիենտի կյանքի որակը։
Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը համագործակցում է միջազգային առաջատար ընկերությունների, որոնք առաջարկում են կոնքազդրային հոդի և ծնկան հոդի էնդոպրոթեզավորման համար անհրաժեշտ իմպլանտների և դետալների մեծ տեսականի։
Էնդոպրոթեզների առկա մեծ տեսականին մեզ հնարավորություն է տալիս ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր դեպքի համար՝ կախված խնդրի բարդությունից, պացիենտի տարիքից, քաշից, ոսկրային հյուսվածքի կառուցվածքից։
Just Artmed կենտրոնում ներդրվել և ներդրվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս հասարակության տարբեր խմբերի համար իրականացնել էնդոպրոթեզավորումը աննախադեպ մատչելի գներով։

Ավելին

Արթրոսկոպիա

Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնում կատարվում են վերին ու ստորին վերջույթների բոլոր հոդերի` ծնկան հոդի, ուսահոդի, արմնկային հոդի, սրունք-թաթային հոդի, կոնքազդրային հոդի արթրոսկոպիկ վիրահատություններ։

Այս վիրահատությունները սովորաբար տևում են 30 րոպեից մինչև 1 ժամ։

Արթրոսկոպիկ միջամտությունը ունի մի շարք առավելություններ․
• քիչ ինվազիվ եղանակ
• մեծ կտրվածքների բացակայություն
• վերքերի արագ լավացում
• հիվանդի շուտ ապաքինում

Արթրոսկոպիան միջամտություն է, որը օգտագործվում է հոդերի տարաբնույթ պաթոլոգիաների բուժման համար։ Ներկա ժամանակներում արթրոսկոպիկ վիրաբուժության հնարավորությունները բավականին մեծ են, եթե նախկինում արթրոսկոպիան հիմնականում կիրառում էին ախտորոշման նպատակով, ապա վերջին տասնամյակում այն օգտագործում են բուժական նպատակով՝ որպես ներհոդային վիրահատության ժամանակակից մեթոդ։

Ավելին

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ԲՈՒԺՈՒՄ

Հոդային խնդիրների բուժումը վաղ փուլերում Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնում սկսվում է պահպանողական եղանակներից։ Մենք ձգտում ենք առավելագույնս պահպանել մարդու բնական հոդը։
Ամբողջ աշխարհում պահպանողական բուժումը հիմնականում բաժանվում է 2 ուղղության՝
• Դեղորայքային բուժում
• Ներհոդային ներարկումներ
Դեղորայքային բուժման ժամանակ հիմնականում օգտագործում ենք խոնդոպրոտեկտորներ, որոնք վերականգնում և պահպանում են վնասված աճառային հյուսվածքը։

Ներհոդային ներարկումների ժամանակ կիրառում ենք հիալուրոնաթթու, ինչպես թրոմբոցիտներով հարուստ զանգված և ցողունային բջիջներ։ Մեթոդն ընտրվում է՝ ըստ ցուցումների ու պացիենտի ցանկության։

Ավելին

Հալուքս-վալգուսի բուժում

Hallux Valgus-ի կամ ոտնաթաթի առաջին մատի արտաթեքվածության ժամանակ նկատվում է ոտնաթաթի առաջի մատի վալգուսաձև դեֆորմացիա, որն առաջացնում է արտահայտված ցավային համախտանիշ, կոշիկ կրելու դժվարություն, ոտնաթաթերի էսթետիկ տեսքի փոփոխություն։
JustArtmed կենտրոնում հաջողությամբ իրականացվում է Hallux Valgus-ի վիրահատական բուժում՝ քիչ ինվազիվ եղանակով, որը թույլ է տալիս բուժառուին գտնվել հիվանդանոցում մեկ օր, նույնիսկ երկու կողմից կատարված վիրահատության պարագայում, իսկ վիրահատության հաջորդ օրվանից սկսել քայլել, հատուկ դրա համար նախատեսված կոշիկներով։

Ավելին

Մեր Թիմը

Նորություններ

Արդյունքներ

Արդյունքներ

Ձեզ ենք ներկայացնում Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնի թիմի կողմից արդեն իսկ կատարած էնդոպրոթեզավորումների բազմաթիվ օրինակներ։
Այս բուժառուներն արդեն վաղուց լիարժեք ապաքինվել են և վարում են ակտիվ կենսակերպ։

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, որ դուք կարող եք շահառու դառնալ մեր կենտրոնի ԲԱՑԱՌԻԿ ծրագրի շրջանակներում կոնքազդրային հոդի և ծնկան հոդի էնդոպրոթեզավորման համար։
Սուբսիդավորվող ծրագրի շնորհիվ 100 պացիենտներ հնարավորություն կունենան վիրահատվել աննախադեպ մատչելի գնով։

Տեսականի